|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Արդեն տեղեկացրել ենք, որ ադրբեջանական կայքերը, որքան էլ զարմանալի է, դեռևս չեն շտապում խոսել ՀՀ-ից ապաստան խնդրած ադրբեջանցի ընտանիքի մասին, առավել ևս` իրենց բնորոշ կերպով մեկնաբանել այդ տեղեկությունը:
Փոխարենը ադրբեջանական կողմը «շատ է անհանգստանում» օրերս սահմանը հատած` 77-ամյա Մամիկոն Խոջայանի համար` շարունակելով հոգեկան խնդիրներ ունեցող ծերունուն դիվերսանտ համարել: Անգամ որոշել են ստուգել նրա առողջական վիճակը և հպարտորեն հրապարակել են բուժզննման տեսանյութը: Ամենայն հավանականությամբ, ցանկացել են միջազգային հանրությանը ցույց տալ իրենց «մարդասիրությունը» և միջազգային կոնվենցիաներին հետևելու պատրաստակամությունը:
Տեսանյութը՝ այստեղ: