|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանում նոր աղանդ է ի հայտ եկել` արևաբուժություն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Միացյալ երիտասարդական լիգայի համանախագահ Սևակ Հովհաննիսյանը: Նրա հավաստմամբ` աղանդի պարագլուխը ոմն Կիմա է, իսկ աղանդի հավաքատեղին Փարաքարում է:
«Հավաքվում են միայն կանայք, թեյ են խմում, իսկ աղանդի պարագլուխը հակաքրիստոնեական քարոզներով է հանդես գալիս: Նրանց առաքելությունը Հայաստանից պետական գաղտնիք կորզելն է. նրանք քարոզում են թուրքերի հետ եղբայրություն անելու մասին»,- ասաց Հովհաննիսյանը` հավելելով, որ աղանդի ներկայացուցիչները կանանց միջոցով պետական պաշտոնյաներից «հայտնի եղանակներով» գաղտնիքներ են կորզում: