|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Դեռ ամիսներ առաջ ՄԵԼ համանախագահ Սևակ Հովհաննիսյանը հայտարարել էր, որ նոր աղանդ է հայտնաբերվել Հայաստանում` արևաբուժություն: Նրա հավաստմամբ` հավաքվում են միայն կանայք, թեյ են խմում, նրանց առաքելությունը Հայաստանից պետական գաղտնիք կորզելն է, նրանք քարոզում են թուրքերի հետ եղբայրություն:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ yerkir.am-ի հարցին, թե կա՞ն ինչ-ինչ մանրամասներ տվյալ աղանդի գործունեության վերաբերյալ, և տեղեկացրե՞լ են համապատասխան մարմիններին նրանց մասին, Հովհաննիսյանը պատասխանեց, որ դեռ չի ցանկանում, այս աղանդի հետ կապված, ինչ-որ նոր բան բացահայտել:
«Այժմ մենք զբաղվում ենք` մանրամասներ բացահայտելով, նրանք մեր ուշադրության կենտրոնում են: Միայն կարող եմ ասել, որ այս աղանդի ղեկավարներն ազատ սեռական հարաբերությունների քարոզ են անում»,- ասաց նա: