|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Մայիսի 20-ին ՀՀ Ազգային ժողովում ընդունվել է իսկ հուլիսի 11-ին հաստատվել` «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքը, համաձայն որի` Հայաստանում այսուհետ կարող են ընդունելի համարվել միասեռ ամուսնությունները. Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին հրապարակախոս Կարինե Հակոբյանը և սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը:
«Գենդերային քաղաքականության խնդիրը անկախության առաջին տարիներին ձևավորվեց և խնդրին լուծում տրվեց: Այն ձևակերպումները, ինչ տվել է գենդեր հասկացությանը, այժմ փոխվել է: Մարդկությունը հիմա կանգնած է այլընտրանքի առջև`ընտրել կյա՞նքը, մարդկության վերարտադրողականությո՞ւնը, թե՞ հակառակը, որովհետև կնոջ և տղամարդու առողջ հարաբերությունների շնորհիվ է, որ կա ընտանիք,ազգ,հասարակություն»,-ասաց Կ.Հակոբյանը:
Իսկ Ահարոն Ադիբեկյանը հայտարարեց` թե այս օրենքը վերցրել են «Վիկիպեդիայից» ու դարձրել օրենք: Նա նշեց, թե դառնալով Եվրոմիյություն անդամ` այն բոլոր կոնվենցիաները, որ Եվրոպան ընդունել է, ավտոմատ ընդունում ենք նաև մենք:
«Հայերիս մոտ խնդիրն այլ է, մենք արական մշակույթ ենք, ավանդապաշտ ենք և մեր մեջ չկա գենդերիզմ»,- ասաց սոցիոլոգը:
Վերջում Կարիներ Հակոբյանը ասաց, որ այս ամենի նպատակը ընտանիք հասկացության վերացումն է…