|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Նյու Յորքը միացավ ԱՄՆ Քոնեքթիքուտ, Այովա, Մասաչուսեթս, Նյու Հեմփշիր, Վերմոնտ նահանգներին, որտեղ միասեռ ամուսնություններն օրինականացված են. երեկ Նյու Յորքի նահանգային Սենատը հավանություն է տվել նման ամուսնությունների գրանցումը թույլատրող օրինագծին:
Այն Սենատում քվեարկության էր դրվել դեռեւս 2009-ին, սակայն մերժվել էր. տեղեկացնում է Lenta.ru-ն:Նշենք, որ 2008-ին նմանատիպ օրենք էր ընդունվել Կալիֆոռնիայում, ինչից հետո 18 հազար միասեռ զույգեր օրինականացրել էին իրենց հարաբերությունները: Սակայն ավելի ուշ Գերագույն դատարանը չեղյալ համարեց օրինագծի քվեարկության արդյունքները: Ներկայումս Գերագույն դատարանի այդ որոշման օրինականությունը քննարկվում է Վերաքննիչ դատարանում: