կարևոր
0 դիտում, 12 տարի առաջ - 2013-06-27 12:49
Քաղաքական

Քոչարյանը մտահոգված է, բայց...

Քոչարյանը մտահոգված է, բայց...

Կառավարության նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված 1 մլրդ դոլար զենքի վաճառքին, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը նշեց, որ թեեւ դա, իհարկե, մտահոգում է, բայց դա չի նշանակում, որ հավասարակշռությունը խախտվում է, քանի որ մենք էլ ենք զենք ձեռք բերում:

 

Լրագրողների խնդրանքով Շավարշ Քոչարյանն անդրադարձավ նաեւ պատերազմ սկսելու մասին` Ալիեւի հերթական հայտարարությանը:

 

«Ես հոգնել եմ այս հարցին ամեն անգամ պատասխանելուց: Ես զարմանում եմ, որ այդ անձը չի հոգնում ամեն օր նույն բանը կրկնելուց: Եվ դա հայտարարում է մի երկիրը, որը պարտություն կրելուց հետո լացուկոծ է դնում ամենուրեք: Նա, ով, իրոք, պատրաստ է նման քայլի գնալ, դրա մասին ամեն օր չի հայտարարի»,- նշեց Քոչարյանը եւ հավելեց, որ Ալիեւի նման հայտարարությունները նախեւառաջ ուղղված են ներքին լսարանին` արտաքին թշնամու կերպարը պահելու համար: