|
Փոխարժեքներ
26 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սույն թվականի հունիսի 20-ին ձերբակալվել է Երևան քաղաքի բնակիչ, անորոշ զբաղմունքի տեր Հայկ Սուրիկի Վարդանյանը. հայտնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Հայկ Վարդանյանը քաղաքացի «Ա»-ին, ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում ծառայության անցնելու հարցում իբր աջակցություն ցուցաբերելու համար, վերջինիցս պահանջել և ստացել է 3.000 ԱՄՆ դոլար գումար:
ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով /կաշառք ստանալու պատրվակով խարդախություն/:
Քննությամբ պարզվել է նաև, որ Հայկ Վարդանյանը ակտիվ ներգրավված է կեղծ արտոնագրերի և անձնագրերի պատրաստման և իրացման մեջ:
Նախաքննությունը շարունակվում է: