|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
ՀՀ օրենսդրության համաձայն, երեկ պետք է կայանար մայիսի 5-ի ընտրությունների արդյունքում ձևավորված Երևանի ավագանու առաջին նիստը, ինչը տեղի չունեցավ: Ըստ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի որոշման՝ նիստը կհրավիրվի հունիսի 8-ին: Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքի 29-րղ հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Նորընտիր ավագանու աոաջին նիստը օրենքի ուժով գումարվում Է ավագանու անդամների ընտրվելու վերաբերյալ որոշման պաշտոնական հրապարակումից հետո՝ հաջորդ երկուշաբթի օրը»:
ՀՀ ԿԸՀ-ն այս կիրակի ամփոփել Է ավագանու ընրությունները և նույն օրն իսկ իր կայքում պաշտոնապես հրապարակել Է համապատասխան որոշումը: Սակայն ԿԸՀ նախագահը հենց նույն նիստի ժամանակ հայտարարել է. որ նորընտիր ավագանու առաջին նիստը տեղի կունենա հունիսի 8-ին:
«Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում Մուկուչյանն ասել է, որ եթե նոր ավագանու աոաջին նիստը տեղի ունենար որոշումն ընդունելուն հաջորդող երկուշաբթի, կստացվեր, որ նախորդ ավագանին գործել է ոչ թե չորս տարի, այլ երեք տարի 11 ամիս մի քանի օր: Փաստն այն Է, սակայն, որ օրենքը հստակ օր Է սահմանում, և ՀՀ իշխանությունները ընտրություններին առնչվող տեխնիկական հարցերում անգամ չեն կարողանամ օրենք չխախտել: