|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Աշխարհահռչակ բրիտանացի աստղաֆիզիկոս Սթիվեն Հոքինգը հրաժարվել է մասնակցել Իսրայելում անցկացվելիք գիտաժողովին` ի նշան բողոքի Պաղեստինի նկատմամբ այդ երկրի վարած քաղաքականության. տեղեկացնում է Интерфакс-ը` վկայակոչելով Պաղեստինի համալսարանների աջակցության բրիտնական հանձնաժողովի հայտարարությունը:
«Նա անկախ որոշում է կայացրել` միանալ բոյկոտին` հիմնվելով Պաղեստինի մասին իր գիտելիքների եւ պաղեստինցի գործընկերների միահամուռ առաջարկի վրա»,- ասվում է հայտարարության մեջ, որը տարածվել է գիտնականի համաձայնությամբ:
Բրիտանական The Guardian թերթն, իր հերթին, գրում է, որ այդպիսով Հոքինգը միանում այն հայտնի բրիտանացիներին, ովքեր հրաժարվել են մեկնել Իսրայել:
«Հայացք ապագային» 5-րդ միջազգային գիտաժողովն անցկացվելու է հունիսին Իսրայելում: