|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիան Միջերկրական ծովի հատակով խողովակաշար է կառուցելու Հյուսիսային Կիպրոսին ջուր մատակարարելու համար: Ծրագրվում է, որ այն կկիրառվի նաեւ էլեկտրաէներգիայի մատակարարման համար. տեղեկացնում է Anadolu գործակալությունը:
Հյուսիսային Կիպրոսը մշտապես ջրի ու էլեկտրաէներգիայի պակաս է ունեցել: Ընդ որում` էլեկտրաէներգիայի գինը, օրինակ, երկու անգամ ավելի է, քան Թուրքիայում:
Խողովակաշարը Թուրքիայի հարավից տարեկան 75 մլն խորանարդ մետր ջուր է տեղափոխելու Հյուսիսային Կիպրոս: Նախագծի արժեքը 1 մլրդ թուրքական լիր է` մոտ 550 մլն դոլար: Այն իրականացվելու է 4 փուլով եւ արդեն մեկնարկել է Մերսին նահանգում` ամբարտակի կառուցմամբ: