|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ուկրաինա կատարած այցի ընթացքում Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության պետ Իսմայիլ Դեմիրի գլխավորած պատվիրակությունը որոշում է կայացրել խորացնել պաշտպանական արդյունաբերության ոլորտում առկա համագործակցությունը:
Կիևում կնքվել են Թուրքիայի ու Ուկրաինայի միջև համաձայնագրեր: Ըստ այդմ` Թուրքիան կբավարարի Ուկրաինայի ռազմածովային ուժերի կարիքները՝ Կիևին տրամադրելով «Ադա» հակասուզանավային կորվետներ ու անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ–ը պատժամիջոցներ էր սահմանել Դեմիրի և նրա գլխավորած վարչության նկատմամբ, ինչը, սակայն, ինչպես պարզվում է, չի խանգարում Թուրքիային` ակտիվորեն զբաղվել ռազմարդյունաբերությամբ։