|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանցի զինվորականները կարող են հրթիռային և ԱԹՍ-ային հարվածներ հասցնել թիրախների դեմ ոչ միայն հարևան Իրաքում, այլ նաև տարածաշրջանի որոշ այլ երկրներում:
Քուվեյթի «Ալ Քաբաս» թերթի համաձայն՝ դա կարող է տեղի ունենալ այն բանից հետո, երբ Դոնալդ Թրամփը լքի Միացյալ Նահանգների նախագահությունը, իսկ Ջո Բայդենը ստանձնի իր պաշտոնը:
Հրապարակման աղբյուրների համաձայն՝ Իրանն Իրաքի հարավում արդեն տեղակայել է Arash բարձր ճշգրտությամբ կառավարվող հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքեր. դրանք տեղակայվել են իրաքյան զինված խմբավորումներին պատկանող հատուկ պահպանվող օբյեկտներում:
Նշվում է, որ իրանական բանակի հրամանատարությունն Իրաքում արդեն քննարկել է միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆախրիզադեի սպանությանը պատասխանելու հնարավորությունը: