|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մարդու իրավունքների եվրոպական դատարանն այսօր որոշեց, որ Թուրքիան պետք է 90 միլիոն եվրո վճարի Կիպրոսին՝ 1974 թվականին Կիպրոսի ներխուժման ընթացքում պատճառած վնասների ու դրանց հետևանքների համար: Այս մասին հայտնում է «Երկիր մեդիան»:
Այս դատավճռով նախատեսված փոխհատուցումն այն ամենախոշորներից է, որը երբևէ սահմանել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը:
Դատարանը նշել է նաև, որ դեպքերի վաղեմությունը Թուրքիային պատասխանատվությունից չի ազատում, և այդ երկրին կարգադրել է փոխհատուցումը վճարել 18 ամսվա ընթացքում:
Այդ հակամարտության ընթացքում հարազատներ կորցրած կիպրոսցիներին պետք է վճարվի 30 մլն եվրո, իսկ առանձնատարածքի վերածված Կարապաս թերակղզու հույն կիպրացիներին՝ 60 մլն եվրո փոխհատուցում։