|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Քանի որ Սերժ Սարգսյանի և’ ընտրությունը, և’ վերընտրությունը հարթ ու սահուն ընթացք չունեցան, նա ամեն ինչ փորձում է անել, որպեսզի իրեն նախագահ համարեն. գրում է «Ժողովուրդը»:
Թերթին հայտնի է դարձել, որ այդ նպատակով նա դեռևս ապրիլի 5-ին՝ իր երդմնակալության օրվանից 4 օր առաջ, հրամանագիր է ստորագրել Հայաստանում նախագահական իշխանության խորհրդանիշ հիմնելու մասին:
Թերթը նշում է, որ նման խորհրդանիշ ունեն այն երկրների ղեկավարները, որոնք այնքան էլ աչքի չեն ընկնում իրենց ժողովրդավարությամբ, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:
«Ժողովուրդը» տեղեկացնում է, որ Սարգսյանի հրամանագրի համաձայն՝ նախագահական իշխանության խորհրդանիշն օգտագործվում է նախագահի պաշտոնի ստանձնման արարողության ընթացքում, իսկ մնացած ժամանակ պահվում նախագահական նստավայրում: