Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
Երեկ լուր ստացանք, որ Շիրակի մարզում` Հովհանի և Վահրամաբերդ գյուղերի միջև ընկած տարածքում՝ ռուսական զորքերի տանկային հրաձգարանի տարածքում, երկու երեխաներ` 15 եւ 12 տարեկան, զինամթերքի պայթյունի զոհ են դարձել:
Այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտարարություն է տարածել` ցավակցելով երեխաների հարազատներին ու ափսոսանք հայտնելով կատարվածի համար: Իրենց հրաձգարանի տարածքում է դեպքը տեղի ունեցել, բնական է, որ մարդիկ պատասխանատվություն են զգում:
Դեպքը տեղի է ունեցել Հայաստանում, բայց մեր երկրի իշխանություններն այդպիսի «մանր-մունր» ցավակցությունների ժամանակ չունեն, պատրաստվում են նախագահի երդման արարողությանը, տոնական տրամադրությունը հո չեն փչացնի: