|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Խոր ցավով ընդունեցինք Արամայիս Սահակյանի մահվան գույժը: Արամայիս Սահակյան բանաստեղծը, խմբագիրը, հասարակական գործիչը տասնամյակներ շարունակ եղել է փնտրված անուն և պարզապես հարազատ մարդ շատերիս համար:
Նա կշարունակի ապրել մեզ հետ իր ստեղծագործություններով, բանաստեղծությունների հիման վրա գրված հրաշալի երգերով, թեւավոր խոսքերի վերածված կենսախինդ հումորով:
Մեր ցավակցություններն ու մխիթարանքի խոսքերն ենք հղում Արամայիս Սահակյանի հարազատներին, մտերիմներին և նրան ճանաչողներին:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին