|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մոսկվայի պետական համալսարանի պրոֆեսոր, Ռազմական գիտությունների ակադեմիայի անդամ Սերգեյ Մալկովը հայտարարել է, թե առաջիկա 10 տարվա ընթացքում հերթական համաշխարհային պատերազմն է լինելու, սակայն դրա բնույթը դեռևս կանխատեսել անհնար է. հաղորդում է «Վզգլյադ» լրատվականը:
Մալկովի խոսքերով` աշխարհի համար ամբողջանում է Կոնդրատևի 5-րդ շրջանը և անցում է կատարվում 6-րդին: Եվ առաջիկա տասնամյակում աշխարհին սպասվում է քաղաքական և տեխնոլոգիական խիստ անկայունություն, իսկ այն երկիրը, որը չի կարողանա 5-րդից անցում կատարել 6-րդին, տեխնոլոգիական զարգացման փուլում կմնա ևս 50 տարի:
Կոնդրատևի շրջանները ժամանակակից աշխարհի տնտեսության շարունակականությունը ցույց տվող հատվածներ են, որոնք բաղկացած են 40-60 տարուց: