|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Այսօր հյուսիս-արևմուտքից կներթափանցեն ցուրտ օդային հոսանքներ, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 5-7 աստիճանով: Այսօրվանից մինչև հունիսի 21-ը հանրապետության տարածքում գործելու է միջերկրածովյան ցիկլոնը: Այն հատկապես ակտիվ կլինի այսօր և վաղը, արդյունքում` գրեթե բոլոր մարզերում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով` անձրևները հատկապես ինտենսիվ կլինեն Շիրակում, Արմավիրում, Արարատում, Գեղարքունիքում, Վայոց ձորում: Ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով հունիսի 18-20-ին, սակայն շոգ եղանակ դեռևս չի կանխատեսվում: