|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Հայաստանում այս ամառ ամենաշոգ օրերն են լինելու հուլիսի 30-ը, 31-ը եւ օգոստոսի 1-ը. գրանցվելու է 40 աստիճան շոգ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայպետհիդրոմետ ծառայության օպերատիվ հիդրոօդերևութաբանական կանխատեսումների կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը։
Նա նշեց, որ 40 աստիճանից բարձր ջերմաստիճանի դեպքում արդեն իսկ վտանգավոր է փողոց դուրս գալ, եւ կառավարությունը պետք է այդ օրերը ոչ աշխատանքային հայտարարի: Սակայն դեռեւս երկու անգամ է նման դեպք գրանցվել. վերջինը եղել է 2002 թվականին` 43 աստիճան:
Զ. Պետրոսյանը խորհուրդ տվեց սպիտակ եւ բաց գույների շորեր հագնել, շատ հեղուկ օգտագործել, քիչ տեղաշարժվել եւ հնարավորինս խուսափել արեւի տակ երկար մնալուց: