|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Չեխիայի փոխվարչապետ Կարոլինա Պիկը ուրբաթ օրը կարողացել է հետպնդել ու հասնել բեռնատար մեքենայի հետևից, որը խփել-վնասել էր իր մեքենան և փորձել էր փախչել դեպքի վայրից. հաղորդում է «ԻՏԱՐ-ՏԱՍՍ»-ը:
Փորձելով նեղ փողոցում շրջադարձ կատարել, բեռնատարի վարորդը նախ «սեղմել» է փոխվարչապետի Audi-ն, այնուհետև կոտրել է աջակողմյան հայելին: Փոխվարչապետը նախ փորձել է ազդանշաններով կանգնեցնել վարորդին, իսկ երբ տեսել է նա հեռանում է վայրից, սկսել է հետևել նրան:
Թեև ոստիկաններին հասցնում է տեղեկացնել դեպքի մասին, սակայն հենց Կարոլինա Պիկն էլ վազանց է անում և կանգնեցնում արտասահմանցի վարորդին, ով ոչ չեխերեն, ոչ էլ անգլերեն չի հասկանում: