|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սույն թվականի սեպտեմբերի 6-ի գիշերը, ժամը 23.00-ի սահմաններում, «Դիլիջան» ազգային պարկի «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքի 10-րդ պահաբաժնում, անհայտ քաղաքացիան առանց պետհամարանիշների բեռնատար Գազ 66 մեքենայով հարվածել է վերջինիս ճանապարհը փակած «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի ղեկավարի ծառայողական ավտոմեքենային, որը վարել է ազգային պարկի աշխատակից, ծովագյուղ համայնքի բնակիչ Վահե Գուլանյանը, դուրս մղելով ճանապարհից վնասել է այն և դիմել փախուստի:
Միջադեպից հետո «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի տարածքի 10-րդ պահաբաժնում տեղազննումից պարզվել է, որ ապօրինի հատվել է 8 սոճի և 2 թխկի տեսակի ծառ: Կատարված ապօրինի գործողությունների արդյունքում «Դիլիջան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի գույքին և շրջակա միջավայրին հասցվել է զգալի վնաս:
Ազգային պարկի տնօրինությունը 07.09.2017 թվականին դիմել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժին` գործին համապատասխան ընթացք տալու համար:
ՀՀ Բնապահպանության նախարարություն