|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Առավոտյան 07:30-ից լինելու եմ ՁՊՎ-ի մոտ, որպեսզի իմ մեքենայով ուղեկցեմ Սամվել Վարդանյանին Երևանի քննչական տեղափոխող մեքենային: Այս մասին գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Սահակյանը:
Հիշեցնենք՝ ապրիլի 15-ին հանրային տրանսպորտում միջադեպ է տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի և քաղաքացի Սամվել Վարդանյանի մասնակցությամբ, որն ուղեկցվել է փոխադարձ հայհոյանքներով, որից հետո Հակոբ Ասլանյանը հարվածել է երիտասարդին։ Միջադեպի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, և Սամվել Վարդանյանը ձերբակալվել է։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ երիտասարդին պահման վայր ուղեկցելու ճանապարհին դիմակավորված անձինք դաժան ծեծի են ենթարկել, բացի այդ նսեմացրել ու խոշտանգել են: