Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Մոսկվայի դատավորներից Սվետլանա Գերասիմովան դիմում է գրել աշխատանքից ազատվելու համար: Բանն այն է, որ քաղաքացիների կողմից մեծաթիվ բողոքներ են եղել նրա` դատավորին ոչ հարիր պահվածքի, էթիկայի խախտումների հետ կապված. տեղեկացնում է РИА Новости-ն:
Մոսկվայի դատական խորհրդի էթիկայի հանձնաժողովը քննել է քաղաքացիների կողմից ստացված բազմաթիվ բողոքները Սավելեւյան դաշնային դատարանի դատավորի մասին: Այդ դիմումներում, մասնավորապես, նշվում էր, որ դատավոր Սվետլանա Գերասիմովայի նիստերը սկսվել են մի քանի ժամ ուշացումով, իսկ գործի նյութերը ճիշտ ժամանակին չեն հանձնվել համապատասխան գրասենյակին:
Իսկ գործերից մեկի քննությունն արդեն 2.6 տարի է` շարունակվում է, և այս ընթացքում ընդամենը երեք նիստ է անցկացվել, սակայն այդպես էլ գործի բուն քննությանը չեն հասել:
Նշվում է նաև, որ դատավորը էթիկապես իրեն սխալ է պահել, դատավորին անհարիր վարք է դրսևորել կողմերի հանդեպ: