|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սերժ Սարգսյանը շարունակում է շնորհավորանքներ ստանալ ՀՀ նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
Նրան շնորհավորական ուղերձներ են հղել Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Դիլմա Ռուսեֆը, Մոլդովայի Հանրապետության նախագահ Նիկոլայ Տիմոֆտին և Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպոյը: Վերջինիս ուղերձում ասաված է.
«Հարգելի պարոն Նախագահ,
Որպես Եվրոպական խորհրդի նախագահ կցանկանայի Ձեզ փոխանցել շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնում Ձեր վերընտրվելու կապակցությամբ:
Ես ողջունում եմ վերջին տարիներին ձեր երկրում նախաձեռնած բարեփոխումները: Այս ուղիով շարունակական ջանքերը ձեր երկիրը կմոտեցնեն Եվրոպական միությանը` հնարավորություն տալով մեզ հասնելու Արևելյան գործընկերության շրջանակում քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման մեր ընդհանուր նպատակին: Ես ողջունում եմ նաև Ձեր ջանքերում հավելյալ առաջընթացը` ուղղված բարելավելու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը` ներառյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության նախանշած առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Տեղյակ եմ ձեր երկրի բարդ տարածաշրջանային իրավիճակից: Եվրոպական միությունն ակտիվորեն նպաստում է Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորման ջանքերին և շարունակելու է այդպես վարվել: Կցանկանայի ևս մեկ անգամ քաջալերել Ձեզ, ինչպես քաջալերում եմ այլ առաջնորդներին, համարձակ քայլեր ձեռնարկել այս ուղղությամբ, եթե նույնիսկ դրանք ժամանակ առ ժամանակ դժվար կլինեն:
Վստահեցնում եմ Ձեզ մեր հարաբերություններն այսուհետ ևս խորացնելու իմ հանձնառությունը»,-ասված է Եվրոպական խորհրդի նախագահի շնորհավորական ուղերձում»: