Փոխարժեքներ
10 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.95 |
EUR | ⚊ | € 450.04 |
RUB | ⚊ | ₽ 4.6006 |
GBP | ⚊ | £ 519.82 |
GEL | ⚊ | ₾ 142.25 |
ՀՀ նախագահին վերընտրվելու առթիվ Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ այսօր այցելել և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր հայրապետական օրհնությունն է բերել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդը: Վեհափառ հայրապետը հանրապետության նախագահին նաև շնորհավորական ուղերձ է հղել:
«Ընտրություններում Ձեր հաղթանակը վկայում է, որ մեր ժողովուրդը տեսնում է Հայաստանի առաջընթացի ու զարգացման հեռանկարը, վստահում է վերափոխումների Ձեր ծրագրերին և գնահատում այդ ուղղությամբ Ձեր ներդրած ջանքերն ու նվիրումը, Հայրենիքին ծառայության Ձեր անցած ուղին ու վաստակը»,- ուղերձում ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը՝ բարեմաղթելով, որ Սերժ Սարգսյանի նախագահության երկրորդ շրջանը մեր երկրի համար լինի զարգացման բեկումնային ժամանակահատված, երբ մեր ժողովրդի կյանքը կընթանա անշեղ վերելքի ու բարգավաճման ուղիով և կհաղթահարվեն հիմնախնդիրներն ու դժվարությունները: