|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
ՀՀ նախագահական ընտրությունների նախնական պաշտոնական արդյունքների հրապարակումից հետո նախագահ Սերժ Սարգսյանին այսօր զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը. հայտնում են նախագահի մամլո գրասենյակից:
Տեղի ունեցած հեռախոսազրույցի ընթացքում նա շնորհավորել է Սերժ Սարգսյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ, մաղթել հաջողություններ, իսկ Հայաստանին և բարեկամ հայ ժողովրդին՝ խաղաղություն, կայունություն և բարօրություն:
ՌԴ նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ նորընտիր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային գործընկերությունը, տարեցտարի ամրապնդվող և խորացող երկկողմ հարաբերությունները կշարունակեն նույն ոգով զարգանալ՝ ի նպաստ երկու երկրների և ժողովուրդների: