|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայ Առաքելական եկեղեցին հավաքում է բոլոր իր սպասավորների անձնագրերի պատճենները: Պաշտոնապես դա բացատրել են նրանով, թե աշխատավարձը պետք է դարձնեն բանկային քարտով: Անձնագրերի պատճենների հավաքագրումը սկսվել է Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ի՝ նախանցած շաբաթ Արարատյան թեմի առաջնորդարան կատարած այցից հետո: Նա բավական երկարատև մի ժողով է անցկացրել, խոսել է նաև նախընտրական թեմաներով, մասնավորապես՝ առաջիկա ընտրություններին «ակտիվ մասնակցություն» ապահովելու անհրաժեշտության մասին:
«Հայկական ժամանակ» օրաթերթի աղբյուրների համաձայն, անձնագրերի պատճեները հավաքվելու են ամբողջ հանրապետությունով մեկ սփռված եկեղեցական ենթակայության կառույցներից, այդ թվում՝ Էջմիածնի եւ Սևանի ճեմարանների սաներից: Գործի գլխավոր պաասխանատու է նշանակվել Արարատյան թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը: