|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Մի քանի տարի առաջ վերակառուցված` Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս հայկական եկեղեցում աշխարհիկ միջոցառումներ են կազմակերպվում: Վերջերս համերգ է տրվել` «Օպերայի, քնարի և բանաստեղծության երեկո» խորագրով: Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը` հիմնվելով թուրքական «Թարաֆ» օրաթերթի տեղեկության վրա:
Ըստ աղբյուրի` համերգին ներկայացվել են հայկական, քրդական, թուրքական մեղեդիներ: Համերգը մեծ հետաքրքրություն է առաջացրել հատկապես երիտասարդների շրջանում: