|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երուսաղեմի քաղաքապետարանի որոշմամբ` քաղաքի Կիյաթ-Յուվել թաղամասի մանկական խաղահրապարակներից մեկում արգելափակոց-ցանկապատ է հայտնվել, այն հրապարակը երկու մասի է բաժանում` հավատացյալ եւ աշխարհիկ երեխաների համար:
Բանն այն է, որ խաղահրապարակի տարածքն ընդահանուր է երկու կրոնական եւ մեկ աշխարհիկ դպրոցների համար: Արգելափակոցի կառուցումը ծայրահեղ կրոնականների մտահղացումն է. նրանք դեմ են, որ իրենց երեխաները շփվեն աշխարհիկ դպրոց հաճախող` «առանց ավանդական հրեական զգեստների երեխաների հետ»:
Իսկ թաղամասի բնակիչներն էլ բողոքում են, որ օրթոդոքսները վերջին երկու տարիներին փորձում են «գաղութացնել» իրենց թաղամասը. այնտեղ բնակություն են հաստատել հարյուրավոր հավատացյալ ընտանիքներ, թեեւ դեռ փոքրամասնություն են կազմում: