|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն AS-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ֆուտբոլում ոչ մեկից չի վախենում:
«Ես չեմ վախենում ձախողումներից, ես միայն Աստծուց եմ վախենում: Շատ հավատացյալ կաթոլիկ եմ և հավատում եմ Աստծո արդարությանն ու զորությանը: Ես միայն իմ մտերիմների համար եմ անհանգստանում: Իսկ ֆուտբոլում ոչ մեկից չեմ վախենում, քանի որ վախենալու դեպքում դատապարտված ես անհաջողության»,- ասել է իսպանական գրանդի մարզիչը:
Հարցին, թե ո՞րն է նրա գաղտնիքը, Մոուրինիոն պատասխանել է. «Ազնվությունը: Բայց երբեմն շատ մեծ ցավ եմ ապրում, օրինակ, երբ Գրաներոյին ասացի, որ նա «Ռեալ Սոսյեդադի» հետ խաղի ժամանակ պետք է տրիբունայում նստի: Ոչ մեկը մարզումների ժամանակ նրա չափ չի աշխատում»: