|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում` անձի, հասարակության և պետության անվտանգության ապահովման ոլորտի բակալավրի ու մասնագետի պատրաստման ծրագրերով ՀԱՊԿ անդամ պետությունների քաղաքացիները 2013 թ. կարող են ուսանել ՌԴ կրթական հաստատություններում` Ռուսաստանի դաշնային բյուջեի ֆինանսավորմամբ։
ՌԴ կրթության և գիտության նախարարության ենթակա բարձրագույն ուսումնական հաստատություններում Հայաստանին հատկացվել է 119 տեղ` տարբեր մասնագիտությունների գծով (պաշտպանությունն արտակարգ իրավիճակներում, հրդեհային անվտանգություն, շրջակա միջավայրի պահպանություն, ավտոմատացված համակարգերի տեղեկատվական անվտանգություն, ռադիոէլեկտրոնային համակարգեր, միջազգային հարաբերություններ, կրոնագիտություն, թռչող ապարատների տեխնիկական շահագործում և այլն)։