|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Անրի Ռենոն ստորագրեցին կրթական համագործակցության հուշագիր, ըստ որի` Երեւանի Բենիամին Ժամկոչյանի անվան թիվ 119 ավագ դպրոցում կանցկացվեն ֆրանսերեն լեզվի խորացված ուսուցման դասընթացներ, ինչպես նաեւ լրացուցիչ ֆրանկոֆոն ծրագիր կիրականացվի:
Լրագրողների հետ զրույցում Արմեն Աշոտյանը նշեց, որ դպրոցում կիրականացվի «Ֆրանսերեն լեզու» եւ «Ֆրանսերեն գրականություն» առարկաների խորացված ուսուցում` որպես հիմնական առարկաներ, «Ֆրանսիայի պատմություն եւ աշխարհագրություն» եւ «Ֆրանսիական քաղաքակրթություն» առարկաների ուսուցում` որպես լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ` գնահատման համակարգի կիրառմամբ:
Անրի Ռենոն էլ նշեց, որ ուսուցման ավարտից հետո կնպաստեն արժանավոր աշակերտների` ֆրանսիական բուհերում սովորելուն:
Մանրամասները` տեսանյութում: