|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
«Վիկինգ» երկաթուղային նախագծի մասնակիցները դիտարկում են դրան Ադրբեջանի միացման մեխանիզմը: Այդ մասին, ըստ 1news.az-ի, հայտարարել է Բաքվում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն: Ըստ նրա` Բաքուն նախագծին միանալու քաղաքական համաձայնություն է տվել:
«Մենք այս նախագիծը շատ կարեւոր ենք համարում, քանի որ այն կարող է դառնալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու շարունակությունը»,- ասել է դեսպանը:
«Վիկինգ» նախագիծը միավորում է Լիտվայի, Ուկրաինայի եւ Բելառուսի երկաթուղիները եւ նախատեսում է բեռնափոխադրումներ Բալթիկ ծով-Սեւ ծով ուղղությամբ: