|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարության ուշադրությունը երթեւեկության անվտանգությունը նկատմամբ ավելի է մեծացել այն բանից հետո, երբ ընկերության հավատարմագրային կառավարչի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ավելացվել է գնացքների գործող արագությունը: Հատկապես` Գյումրու եւ Երեւանի ուղեմասերի գնացքների արագությունները հասցվել են 70-80 կմ/ժ.-ի:
«Գնացքը չի կարող մեկ ակնթարթում կանգ առնել, իսկ մարդիկ գնում ու նստում են ռելսերի վրա` չպատկերացնելով, որ գնացքը կարող է հայտնվել վայրկյանների ընթացքում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության երկաթե կառուցվածքների ծառայության պետի առաջին տեղակալ Աշոտ Ունուսյանը:
Նա ցավով նշեց, որ, չնայած մեքենավարների իրականացրած բոլոր հնարավոր գործողություններին, Փամբակ-Վանաձոր վազուրդի 2652 կիլոմետրում գրանցվել է մարդկային զոհ:
Ավելի հաճախ անուշադրության են մատնվում երկաթուղուն կից արոտավայրերի տնային կենդանիները:
«Դեպքերի թիվը, նախորդ տարիների համեմատ, ավելացել է 50-60 տոկոսով: Բազմիցս գրավոր եւ բանավոր նախազգուշացվել է գյուղական համայնքներին` զգուշավորություն ցուցաբերել անասուններ տեղափոխելիս»,- ասաց Ա. Ունուսյանը:
Նա նաեւ տեղեկացրեց, որ Երեւանի «Ալմաստ» գործարանի հարակից տարածքում կառուցվում է կառամատույց, կատարվում է երկաթուղու տարածքի աղբահանում: Այդ կայարանից գնացքը կմեկնի Սեւան եւ Շորժա:
«Սա արվել է մեր հայրենակիցների համար, արդեն հուլիսի 7-ից գնացքը կաշխատի դեպի Գեղարքունիքի մարզ»,- ասաց Ունուսյանը:
Աննա Բադալյան