|
Փոխարժեքներ
24 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.46 |
| EUR | ⚊ | € 449.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.8446 |
| GBP | ⚊ | £ 515.54 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն ափսոսանք է հայտնել այն փաստի առնչությամբ, որ ոստիկանությունը չի կարողացել կանխել անցած շաբաթ Անկարայում ԱՄՆ դեսպանատան վրա իրականացված հարձակումը, թեեւ երկրի հետախուզական մարմինները բազմիցս նախազգուշացրել էին այդ մասին:
Today’s Zaman պարբերականի հաղորդմամբ՝ երկրի նախագահը նման հայտարարություն է արել իր գործընկերոջ՝ Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչի հետ հանդիպման ժամանակ: Նա նաեւ նշել է, որ ոստիկանությունը նախազգուշացումներից հետո զգոն էր:
Հիշեցնենք, որ ահաբեկչության հետեւանքով զոհվել էր դեսպանատան 2 աշխատակից, կային նաեւ վիրավորներ: