|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր հինգերորդ գումարման Ազգային ժողովի վերջին քառօրյան է մեկնարկում: Վարման կարգով ելույթ ունեցավ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար, ՍԱՍ սուպերմարկետների ցանցի սեփականատեր Արտակ Սարգսյանին` ասելով, որ նա պարզաբանի այն երևույթը, թե ինչո՞ւ է ստիպում մարդկանց` գրանցվել Արաբկիր թաղամասում: «Ձեզ անվանապես եմ դիմում, որ հնարավոերություն ունենանք պարզաբանելու այս հարցը»,- ասաց նա:
ՀՀԿ-ական Արտակ Սարգսյանը փորձեց պարզաբանել, սակայն խոսափողը միացնել չկարողացավ, գուցե` որովհետև այս հինգ տարիների ընթացքում առաջին անգամ էր փորձում խոսել խոսափողով: Ինչևէ, թեև նրա ձայնը չլսվեց, սակայն նա ասաց, որ բոլոր այդ ասեկոսեներն իրականությանը չեն համապատասխանում: Ընդամենը այդքանը:
Նշենք, որ Արտակ Սարգսյանը 2004-2007թթ. եղել է ԱԺ պատգամավոր (թիվ 44 ընտրատարածք): 2004-2006թթ.` «Օրինաց երկիր» խմբակցության, 2006-2007թթ.` «Գործարար» պատգամավորական խմբի անդամ: 2006թ. ՀՀԿ անդամ է: 2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել թիվ 4 ընտրատարածքից: Որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չեկող եւ ԱԺ-ում ձայն անգամ չհանած Արտակ Սարգսյանն այս անգամ եւս ամեն գնով ցանկանում է պատգամավոր դառնալ: Մամուլը բազմիցս է գրել, թե ինչ անօրինական միջոցների է դիմում` հանուն ձայներ հավաքելու: