|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Այսօր Երեւանի Դավիթաշեն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ գործող նախագահ, նախագահի ՀՀԿ-ական թեկնածու Սերժ Սարգսյանը մի ուշագրավ ինքնախոստովանությամբ հանդես եկավ:
«Սկուտեղի վրա մեզ մատուցում են, որպեսզի մենք կարողանանք նորմալ ընտրություններ կազմակերպել»,- հայտարարեց նախագահի թեկնածուն: Նա ընդգծեց, որ պետք է այնպիսի ընտրություններ կազմակերպեն, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին:
«Եվ եթե մենք Ձեզ հետ միասին չկարողանանք այդպիսի ընտրություններ անցկացնել, ուրեմն` մեր արածը գրոշի արժեք չի ունենա: Չափազանց կարեւոր երկու հանգամանք կա` նախ մենք պետք է բոլորին խնդրենք, որ առաջին հերթին գան ընտրության, եւ երկրորդ` որ ազատորեն իրենց կամքը արտահայտեն: Իսկ մեր շտաբների ներկայացուցիչներին, մեր ակտիվիստներին խնդրում եմ որեւէ ավելորդություն չանել, դրա կարիքը չկա: Մենք պետք է կարողանանք անցկացնել ավելի լավ ընտրություններ, քան խորհրդարանական ընտրություններն էին»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը: