|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
«Բանակում այնպիսի իրադրություն է ստեղծվել, որ զինվորները չեն կարող հայրենասեր լինել»,- ադրբեջանական «Բիզիմ յոլ» թերթի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի Բեյլեգան շրջանում տեղակայված զորամասի կապիտան Հասիմովը։
Հասիմովը եւ նրա ծառայակիցները «Բիզիմ յոլ»-ի թղթակցին բազում ուշագրավ տեղեկություններ են հաղորդել զորամասում առկա խնդիրների, խարդախությունների եւ կաշառակերության մասին։
Ըստ նրանց` զորամասը քարուքանդ վիճակում է եւ լուրջ վերանորոգման կարիք ունի: Վերանորոգման պատրվակով զորամասի հրամանատարությունը ապօրինաբար յուրացնում է զինծառայողների աշխատավարձը` ծախսելով այն շինանյութերի ձեռքբերման համար:
«Ես չեմ կարողանում ապահովել իմ եւ ընտանիքիս պահանջները: Թերթի միջոցով դիմում եմ Գերագույն հրամանատար Իլհամ Ալիեւին` ես կանգնած եմ թշնամուն դեմ հանդիման, պաշտպանում եմ հայրենիքս, սակայն դրա դիմաց ստացած աշխատավարձիս քարտը շինարարական խանութում եմ թողնում»,- ասել է Հասիմովը: