|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Վրաստանի փոխարտգործնախարար Նիկոլոզ Վաշակիձեն հրաժարական է տվել` պատճառաբանելով, թե չի կարող համակերպվել երկրի արտաքին քաղաքական ներկա կուրսի հետ: Այս մասին գրում է civil.ge լրատվական կայքը: Վրացական լրատվամիջոցները մեջբերում են նաեւ փոխարտգործնախարարի այն խոսքը, թե իր հեռանալը կապված է նաև վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` Հայաստանում արած հայտարարության հետ: Թե ո՞ր հայտարարության մասին է խոսքը, չի մանրամասնվում: Երկրի արտաքին գործերի նախարարությունը դեռ չի որոշել, թե ով կփոխարինի Վաշակիձեին փոխարտգործնախարարի պաշտոնում:
Հիշեցնենք, որ Իվանիշվիլի` Երեւանում արած հայտարարություններից մի քանիսի դեմ իր բողոքն էր հայտնել նաեւ Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Նրան հատկապես դուր չէին եկել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի վերագործարկման ու ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի միջեւ հավասարության նշան դնելու` վարչապետի գաղափարները: