|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ամերիկյան Forbes պարբերականը հրապարակել է աշխարհի միլիարդատերերի ամենամյա ցուցակը, որում Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին զբաղեցրել է 229-րդ տեղը: Նրա կարողությունը 5,3 մլրդ դոլար է գնահատվել. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ անցյալ տարի Forbes-ի աղյուսակում Իվանիշվիլին զբաղեցրել էր 153-րդ տեղը` 6,4 մլրդ կարողությամբ: Ստացվում է` Վրաստանի վարչապետի կարողությունը 1,1 մլրդ դոլարով նվազել է: Միևնույն ժամանակ, նա շարունակում է մնալ Վրաստանի ամենահարուստ մարդը: