|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ադրբեջանը անհանգստացած է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի` Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցման աննպատակահարմարության վերաբերյալ հայտարարության վերաբերյալ:
Trend գործակալությանը Ադրբեջանի տրանսպորտի նախարարության մամուլի քարտուղար Նամըգ Հասանով հայտնել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային նախագիծը տարածաշրջանային եւ համաշխարհային մասշտաբի ծրագիր է, որի իրավական հիմքը Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի կառավարությունների եռակողմ համաձայնագիրն է: Ըստ այդ համաձայնության` Ադրբեջանի կառավարությունը վրացական կողմին 755 մլն դոլարի արտոնյալ վարկ է տրամադրել` ճանապարհի վրացական հատվածի կառուցման համար:
«Ադրբեջանը համոզված է, որ այդ նախագիծը հսկայական ռազմավարական եւ տնտեսական նշանակություն կունենա տարածաշրջանում եւ դրանից դուրս: Հարկ է նշել, որ իրականացումից հետո նախագիծը կդառնա տարածաշրջանային անվտանգության մասը: Ադրբեջանը մշտապես կատարել է միջազգային համաձայնագրերի շրջանակներում ստանձնած պարտավորությունները եւ նույնը սպասում է նաեւ իր գործընկերներից»,- ասել է Հասանովը: