|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
«Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հարավամերիկյան համերգներից գոյացած հասույթից մոտավորապես 150.000 ԱՄՆ դոլար հատկացվել է տեղի գործող հայկական զանազան վարժարաններին, մշակութային և հասարակական ծրագրերին, ուսուցիչներին և անհատներին, որոնք «Այբ Բեն Գիմ», մշակույթ և երգ-երաժշտություն են ճամփել տարիներ շարունակ. այս մասին տեղեկացնում են երգչախմբի մամլո ծառայությունից:
«Գոհարն», անդրադառնալով նաև Սիրիայում տիրող ճգնաժամին, այս տոնական օրերին հարավամերիկյան համերգային շրջագայությունից զգալի գումար` 50, 000 ԱՄՆ դոլար, նվիրում է սիրիահայ կարիքավոր ընտանիքներին, որպեսզի շարունակեն իրենց տարիների հայապահպանման երթը այս տագնապալի օրերին: