|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ընդունել է հանրապետության նախագահի 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար ՀՀ գործող նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի փաստաթղթերը, որոնք ներկայացրել են Ս.Սարգսյանի լիազոր ներկայացուցիչ Սեյրան Յուզբաշյանը։
Այսպիսով` ԿԸՀ-ն արդեն ստացել է թեկնածուների առաջադրման չորս հայտ: Նախօրեին առաջադրման համար անհրաժեշտ փաստաթղթեր էին ներկայացրել «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, անկուսակցականներ, ոչ մի տեղ չաշխատող էպոսագետ, 1967թ.-ին ծնված Վարդան Սեդրակյանը և 1970թ.-ին ծնված Մհեր Հայրապետյանը: Երեքն էլ առաջադրվել են ինքնաառաջադրման միջոցով:
Հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման գործընթացը կտևի մինչև հունվարի 4-ը: