Փոխարժեքներ
08 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Րոպեներ առաջ մեկնարկել է «Ազատություն» կուսակցության համագումարը:
Ողջույնի խոսքով հանդես եկան «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Ալեքսանդր Արզումանյանը եւ «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Ալեքսանդր Արզումանյանն ընդգծեց, որ գովելի է այն փաստը, որ կուսակցությունն այս տարիների ընթացքում կարողացել է պահպանել իր ինքնուրույնությունը եւ հավատարիմ մնացել ազատական ժողովրդավարական արժեքներին: Արամ Սարգսյանն էլ հայտարարեց, որ ցանկանում է, որ այն նպատակներն ու ցանկությունները, որոնք դրել է կուսակցությունն իր առջեւ, իրականություն դառնան: Արամ Սարգսյանը նշեց նաեւ, որ շատ լավ է ճանաչում Բագրատյանին եւ շատ հարգում նրան: Նա վստահ է, որ Բագրատյանը ազատական գաղափարներ կրող անձնավորություն է, եւ շատ ողջունելի է, որ այս դժվարին ժամանակներում նա նախագահի թենածուի հայտ է ներկայացնում:
Այս պահին ելույթ է ունենում կուսակցության անդամ Վարդան Մարգարյանը: Քիչ առաջ նա առաջադրեց Բագրատյանի թեկնածությունը առաջիկա նախագահական ընտրություններում: