|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Այսօր ԱԺ-ում քննարկվում էր գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունը:
Որոշ պատգամավորներ, օրինակ` Խաչատուր Քոքոբելյանը, խիստ քննադատեցին հանձնաժողովի աշխատանքները` հանձնաժողովի ստեղծումը համարելով իզուր: Իսկ Հրանտ Բագրատյանը երեկ ելույթ ունեցավ` ասելով, որ ինքը չի մասնակցել հանձնաժողովի աշխատանքներին այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանն ասել է. «Հասկանում եք, որ ամեն ինչ չէ, որ մեզ թույլատրված է»:
ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանն իր ելույթում ասաց, որ կողքից հեշտ է ասել, որ հանձնաժողովի անդամները ոչինչ չեն արել, մինչդեռ` արվել է լայնածավալ աշխատանք: «Երեկ էլ ստեղ մեկը յուղ էր վառում»,- ասաց պատգամավորը՝ նկատի ունենալով Հրանտ Բագրատյանին, ով, փաստորեն, հանձնաժողովի աշխատանքներին չի մասնակցել, սակայն քննադատել է եզրակացությունը: