|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գարեգին Նուշիկյանը դեկտեմբերի 6-ի քվեարկության ժամանակ «կողմ» է քվեարկել «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության ներկայացրած հակամենաշնորհային գործունեության մասին օրենքի նախագծին: «Որովհետև ես դեմ եմ մոնոպոլիաներին, մենաշնորհներին: Իր նախընտրական ծրագրում նախագահ Սերժ Սարգսյանն էլ ասաց դրա մասին, որ ինչքան շուտ վերանան մեզ մոտ մոնոպոլիաները, այնքան մեր տնտեսությունն առավել առաջընթաց կզարգանա»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:
Հիշեցնենք, որ այդ նախագիծը չընդունվեց, քանի որ հենց նախագահի քաղաքական թիմը՝ ՀՀԿ-ն և կոալիցիոն ՕԵԿ-ը, 61 պատգամավոր, «դեմ» քվեարկեցին: ՀԱԿ-ի ներկայացրած նախագծին «կողմ» լինելը ՀՀԿ-ական գործընկերների կողմից բացասաբար չի անդրադարձել Գ. Նուշիկյանի վրա: «Քվեարկություններից առաջ մենք չենք պայմանավորվում՝ նոր քվեարկում, եթե չկա քաղաքական հարց»,- բացատրեց թերթի զրուցակիցը: