|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.61 |
| EUR | ⚊ | € 442.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.7154 |
| GBP | ⚊ | £ 503.51 |
| GEL | ⚊ | ₾ 141.42 |
Մի քանի աթոռի համար աթոռակռիվ են տալիս. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայիս իրավիճակն այսպես գնահատեց Արշակ Սադոյանը: Նա վստահեցրեց, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ է հասկանում, որ ոչ ոք իրեն նախագահի աթոռ չի տա, իսկ ՀԱԿ-ի ներկայիս բոլոր գործընթացները միտված են խորհրդարանում 10-12 տեղ ձեռք բերելուն:
Ըստ Սադոյանի` նման պայմաններում է, որ ժողովրդին հեշտությամբ միամտացնում են: Նա ցավով է նշում, որ այսօր բոլորի թեման այն է, թե ով ում բարեկամն է, ով ում դեմ ելավ, ով ում դեմ դավադրություն կազմակերպեց, իսկ գաղափարախոսական ընդհանրությունները հետին պլան են մղվում:
«Երկիր»-ի հարցին ի պատասխան, թե իրեն տեսնո՞ւմ է ԱԺ-ում, Սադոյանը, ի վերջո, պատասխանեց, որ նոր խորհրդարանում ինքն էլ է աթոռ ուզում: