կարևոր
1252 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-10 21:28
Տնտեսական

Գյուղատնտեսության խնդիրները դուրս են պետական հոգածությունից. «Հայաստան» խմբակցության պատգամավորն այցելել են Մարտունի

Գյուղատնտեսության խնդիրները դուրս են պետական հոգածությունից. «Հայաստան» խմբակցության պատգամավորն այցելել են Մարտունի

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է. 

«Նախորդ շաբաթ գործընկերոջս' Արման Ղազարյանի հետ այցելել ենք Մարտունու խոշորացված համայնք։ Գրասենյակում հանդիպեցինք համայնքի տարբեր բնակավայրերի երկու տասնյակից ավելի քաղաքացիների հետ։

Համատեղ քննարկել ենք համայնքային կյանքին վերաբերող տարաբնույթ հարցեր։

Բնակիչները բարձրացնում էին գյուղատնտեսական չլուծվող կոնկրետ խնդիրներ, սոցիալական բազմաթիվ հարցեր, որոնց հետ իրենք և իրենց ընտանիքներն ամեն օր առերեսվում են։

Շարունակվում է առարկայական դժգոհությունը գյուղատնտեսական առկա խնդիրներին ոչ համարժեք և չթիրախավորված պետական աջակցությունից։

Ձեռք բերվեց պայմանավորվածություն' առաջիկայում այցելելու համայնքի գյուղական կոնկրետ բնակավայրեր, նաև տեղերում ծանոթանալու առկա խնդիրներին»։