|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իրատեսական չէ, թե Թուրքիանյի խորհրդարանն ընթացիկ նստաշրջանում կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները: Այս մասին «Երկիր»-ի հետ զրույցում ասաց պատմաբան Աղասի Թադեւոսյանը` անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հայտարարությանը.
«Թուրքիան ավելի շատ նացիոնալիստական գաղափարներով է առաջնորդվում եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմքում էլ դրված է նացիոնլիզմը: Չնայած Թուրքիայի վրա կան արտաքին ճնշումներ, սակայն նա դիվանգիտական հմտություններով շրջանցում է դրանք»:
Նրա խոսքերով, Թուրքիան տարածաշրջանում Ադրբեջանին ընկալում է որպես թուրքամետ պետություն եւ, բնականաբար շարժվում է` հաշվի առնելով նաեւ Ադրբեջանի շահը: