|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
«ԼՂ-ի շուրջ բանակցությունները առաջիկա տարում կլինեն ակտիվ, բայց լուրջ առաջընթաց չի լինի, քանի որ Ադրբեջանը չի ընդունում ԼՂ-ի կարգավիճակը իր կազմից դուրս»,- լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի կարծիք է հայտնելՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը` ամփոփելով 2010-ին Ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացած բանակցություններն ու կանխատեսելով գալիք տարում հարցի հնարավոր զարգացումները:
Կիրո Մանոյանի խոսքերով` բանակցությունները կակտիվանան միջնորդ երկրների ջանքերով, քանի որ եթե դրանք դադարեն, կմեծանա պատերազմի հավանականությունը: Իհարկե, բանակցությունների ընթացքը կախված է նաև կողմերից: Կիրո Մանոյանի կարծիքով` Ադրբեջանը, չնայած իր ռազմաշունչ հայտարարություններին, պատերազմ վերսկսի, քանի որ հստակ գիտակցում է, որ կորցնելու բան ունի:
Միաժամանակ, ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքաքական հարցերի գրասենյակի ղեկավարը չի բացառում նաև Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսելու պատրաստակամության տարբերակը: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան բանակցություների ձևաչափին. Կիրո Մանոյանը կարծում է` ժամանակն է, որ փոփոխություններ լինեն և որպես բանակցող կողմ հանդես գա նաև ԼՂՀ-ը: Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա այստեղ ևս բանախոսը լուրջ առաջընթացներ չի ակնկալում: «Արձանագրությունները Թուրքիային տվել են կարևոր մի լծակ` դերակատարություն ԼՂ-ի հարցում, հետևաբար` այս հարցում չունենալով առաջընթաց, փոփոխություններ չենք ունենա նաև հայ-թուրքական հարաբերություններում: Մենք պետք է վերցնենք արձանագրություններից մեր ստորագրությունը, որպեսզի զրկենք Թուրքիային այդ իրավունքից»,-ասել է Կիրո Մանոյանը: Միաժամանակ, հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություններ, ըստ բանախոսի, չեն լինի, քանի որ Թուրքիայում առաջիկայում դեռ ընտրություններ կան, որոնք 2-3 տարով կհետաձգեն հայ-թուրքական արձանագրություններում որևէ առաջընթացը:
2